Չինաստանը զենք չի վաճառի Ուկրաինայի պատերազմի որևէ կողմի, կկարգավորի նաև երկակի նշանակության քաղաքացիական և ռազմական ապրանքների արտահանումը։
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի հետ մամուլի ասուլիսում, հայտնում է Associated Press-ը։
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, վերջերս համացանցում հրապարակված ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերը պարունակում են տեղեկատվություն այն մասին, թե Չինաստանը համաձայնել է մահաբեր զենքով օգնել Ռուսաստանին: