Այսօր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Twitter-ում ռազմական հետախուզության ամենօրյա թեման Բախմուտում տիրող իրավիճակն է, տեղեկացնում է BBC-ն:
Ըստ գրառման՝ Ռուսաստանն ակտիվացրել է հարձակումը Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքի վրա, քանի որ ՌԴ ՊՆ-ի և «Վագների» ուժերը բարելավել են իրենց փոխգործակցությունը։ Ուկրաինական բանակը դեռևս պաշտպանական դիրքերում է քաղաքի արևմտյան շրջաններում, սակայն վերջին 48 ժամվա ընթացքում ենթարկվել է ինտենսիվ հրետակոծությունների:
«Վագների» ուժերը շարունակում են առաջխաղացումը Բախմուտի կենտրոնական հատվածում, իսկ ռուսական օդադեսանտային զորքերը նրանց պաշտպանում են հյուսիսից և հարավից:
Բրիտանական ռազմական հետախուզության տեքստում նշված է նաև, որ Ուկրաինայի ուժերը մատակարարման զգալի դժվարություններ ունեն և ստիպված են զիջել իրենց դիրքերը։