ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 07:55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քարավանատան մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել մոտ 1 խ.մ քարեր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: