Սև ծովը երբեք չի դառնա «ՆԱՏՕ-ի ծով»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սև ծովը ապառազմականացնելու և միաժամանակ «ՆԱՏՕ-ի ծով» դարձնելու վերաբերյալ Կիևի գաղափարը:
«Սև ծովը երբեք չի լինի «ՆԱՏՕ-ի ծով», դա ընդհանուր ծով է: Բոլոր ափամերձ պետությունների համար այն պետք է լինի համագործակցության, փոխգործակցության և անվտանգության ծով: Ընդ որում՝ անվտանգությունը պետք է լինի անբաժանելի»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Պեսկովը նշել է, որ ապառազմականացումը և «ՆԱՏՕ-ի ծով» հասկացությունը իրարամերժ են:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ տարածաշրջանի անվտանգությունն անբաժանելի է. որևէ մեկի համար սպառնալիքը սպառնալիք է բոլորի համար, ուստի Սև ծովը պետք է դարձնել «ՆԱՏՕ-ի ծով»: