Պենտագոնը սահմանափակել է գերատեսչության` համացանց արտահոսած փաստաթղթերի և գաղտնի տեղեկությունների հասանելիությունը՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը և դաշնակիցներին պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Նա հրաժարվել է հաստատել համացանցում հրապարակված նյութերի իսկությունը և ասել է, որ դեռ պատրաստ չէ խոսել այն մասին, թե ինչպես և ինչու է կազմակերպվել արտահոսքը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դեպքի առթիվ քրեական հետաքննություն է իրականացնում։ Պենտագոնը նույնպես հետաքննում է սոցցանցում հայտնված գաղտնի նյութերի արտահոսքի հանգամանքները: