Ունենք որոշակի դրական տեղաշարժ. երեկվա ընթացքում կայունացում ունենք մեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի դեպքում, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պետք է լինի ապաքինումը՝ անդրադառնալով Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մնացածի մասով ևս կա դրական տեղաշարժ. կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այցելել է վիրավորներին, հետաքրքրվել առողջական վիճակով, շուտափույթ ապաքինում մաղթել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տեղ գյուղի մոտ կրակ էր բացել հայ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր զոհեր և վիրավորներ: