Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:
Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ովքեր ունեն`
1. հոգեկան խանգարումների տեսակներ.
2. նյարդային համակարգի հիվանդություններ.
3. վնասվածքների հետևանքներ.
4. ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ.
5. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող.
6. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ.
7. զարգացման արատներ.
8. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ: