Ս․թ․ ապրիլի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Երկու կողմերը ընդգծել են ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը և Գործակալության ներգրավվածությունը Հայաստանում։
Փոխվարչապետ Գրիգորյանը և Էրին ՄակՔին մտքեր են փոխանակել երկրում ՄԶԳ ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարբեր բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։