Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 6-ական, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության՝ 3, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրանյութի իրացման՝ 2-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: