Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերը:
Արձակման պատճառով ճապոնական Հոկայդո կղզում տագնապի և տարհանման նախազգուշացումներ են միացրել: Բնակիչներին կոչ են արել անհապաղ պատսպարվել նկուղներում, իսկ հասարակական տրանսպորտի մի մասը կանգ է առել։ 20 րոպե անց ազդանշանը դադարեցվել է, քանի որ պարզ է դարձել, որ հրթիռը Հոկայդոյի վրա չի ընկնի։
Ավելի վաղ հարավկորեական աղբյուրները հայտնել էին, որ Փհենյանը ռազմական կապի խողովակով Սեուլի հետ արդեն վեց օր է՝ կապի դուրս չի եկել: