Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին և հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:
«Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել եմ Հունաստան- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին,
որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել եմ Կիպրոսի գործընկերոջս՝ Հարիս Գյորգեադեսին,
մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների՝ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի և ոտնձգության վերաբերյալ: Ներկայացրել եմ փաստեր ադրբեջանցիների ապօրինությունների և հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Կոչ եմ արել գործընկերներիս` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում»: