Բուլղարիայի տեխնիկական կառավարության էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը հայտարարել է, որ Սոֆիան և Անկարան ապրիլի վերջին գազային ենթակառուցվածքների ընդլայնման մասին համաձայնագիր կստորագրեն:
Նախատեսվում է նաև համաձայնագրերի ստորագրում Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի հետ, ինչը հնարավորություն կտա ավելացնել Ադրբեջանից եվրոպական երկրներ բնական գազի մատակարարման ծավալները:
Ներկայումս Բուլղարիան իր կարիքների մինչև մեկ երրորդը բավարարում է Ադրբեջանից եկող խողովակաշարային գազի հաշվին: Այն մատակարարվում է Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման միջոցով՝ տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: