Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. խորհրդարանը 65 «կողմ» ձայնով նրան զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Խորհրդարանում այսօր հրապարակվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության արդյունքները. Հայաստանի նոր օմբուդսման է դարձել Անահիտ Մանասյանը, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր տեղը զբաղեցրել է Արամայիս Փաշինյանը:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: