Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գյուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը:
Առաջարկներ են հնչել կրթության, առողջապահության ոլորտներում նոր նախագծերի և փորձի փոխանակման ծրագրերի վերաբերյալ:
Անդրադառնալով Երևանի և Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև դեռևս 2021 թ. բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին մտադրությունների հուշագրին՝ գերմանական կողմը հույս է հայտնել, որ այն կարող է վերաճել ծրագրային հստակ գործակցության և հրավիրել Երևանի գործընկերներին Գերմանիա: