Եվրամիության խորհուրդը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 1 մլրդ եվրոյի հատկացումը՝ Ուկրաինային մինչև մայիսի 31-ը զինամթերք տրամադրելու համար:
«Այդ միջոցը Եվրամիությանը թույլ կտա անդամ պետություններին փոխհատուցել եղած պաշարներից կամ 2023 թվականի փետրվարի 9-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գործող պատվերների առաջնահերթությունների փոփոխության հաշվին Ուկրաինային փոխանցված զինամթերքի արժեքը»,- նշված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։
Այսպիսով, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ԵՄ-ի ընդհանուր ներդրումը Ուկրաինայի համար հասնում է 4,6 մլրդ եվրոյի: