ԱԱՊ օղակում բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվում են: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Երևանի մի քանի պոլիկլինիկայի բուժաշխատողների հետ, ներկայացրել առողջության առաջնային պահպանման օղակում սպասվող բարեփոխումները:
Նախօրեին Արտակ Ջումայանը ևս 5 պոլիկլինիկայի բուժանձնակազմերի հետ հանդիպումներ է ունեցել, քննարկել բարեփոխումների ընթացքը, մասնավորապես` պոլիկլինիկաների աշխատանքային ժամային գրաֆիկի, սահմանված հերթապահությունների փոփոխությունները:
Փոխնախարարն անդրադարձել է նաև առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի միջոցով հնարավոր վերանայումներին, լսել առաջնային օղակի աշխատակիցներին հուզող հարցերն ու առաջարկները: