Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր ԶՈՒ 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով ՀՀ ինքնիշխան տարածքը: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր ընկած եղբայրներին»,- ասաց Փաշինյանը: