ԵԱՀԿ Գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ապրիլի 13-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Ես վերահաստատեցի ԵԱՀԿ-ի շարունակական հանձնառությունը՝ աջակցելու համապարփակ և կայուն խաղաղությանը ամբողջ տարածաշրջանում, հատկապես նրանց համար, ովքեր ամենաշատն են տուժել հակամարտությունից»,- գրել է Օսմանին:
Նա նշել է, որ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է բարեփոխումների ընթացիկ ծրագիրը և առկա մարտահրավերները, կարևորել ԵԱՀԿ ինստիտուտների վճռորոշ դերը:
Օսմանին նաև ընդգծել է, որ քաղհասարակության «կարծիքներն ու ակտիվ մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունեն համապարփակ խաղաղ գործընթացի համար»։