Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդիպել է Կանադայի ադրբեջանցիների ցանցի վարչության անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Հարավային Կովկասում անվտանգության հարցերը:
Կանադայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իր երկիրը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Ժոլին հույս է հայտնել, որ Եվրամիության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները շուտափույթ հաջող ավարտ կունենան: Նա աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: