Ի հեճուկս բոլոր դժվարություններին՝ շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված լինել տարածաշրջանային բոլոր հարցերը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա: Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի և Սոչիի՝ վերը հիշատակված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասաց նա: