Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը եղել է հաջակցություն Հայաստանի:
Բաքվի մեկնաբանմամբ՝ Ֆրանսիան հայտնել է «կողմնակալ և անարդար դիրքորոշում»:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի` օկուպացված հայկական դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։