50 մլն դրամն անհատույց հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է հաշտության երկրորդ համաձայնությունը
-
2023 թվականի ապրիլի 13-ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է հաշտության համաձայնություն:
-
Ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79,58 տոկոսը։
-
Նշված համաձայնությունը 2023 թվականի մարտի 13-ին հաստատման նպատակով ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան։
-
Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 13-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է։