ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Փրկարար ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները:
Առաջարկվում է փրկարար ծառայողների համար ներդնել ատեստավորման նոր համակարգ: Այն կգործի Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների համար:
Բացառություն նախատեսվել է միայն ծառայության տնօրենի, նրա տեղակալների և ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Ատեստավորման արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:
Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից: