Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին:
«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:
Նա միաժամանակ նշել է, որ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի և ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ և ձեռնարկել դեէսկալացիոն միջոցներ։