«Հիանալի է, որ կողմերը պայմանավորվում են ամենաբարդ հարցերի շուրջ։ Ես ասել եմ մեր աջակցության մասին, որը պետք է ուղղորդեն ոչ միայն քաղաքական շարժումների առանձին ներկայացուցիչները, այլև գործադիր իշխանության այն ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են այդ հարցում: Այդ գնահատականները ես կարող եմ ընդունել կամ չընդունել, որքան մարդ՝ այնքան կարծիք:
Ռուսաստանը գոհ է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների ընդունման հարցում շահագրգռվածությունը պահպանվում է: Երբ Երևանը պատրաստ լինի, մենք կկարողանանք վերադառնալ ՀԱՊԿ առաքելության առարկայական աշխատանքին»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։