Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ին կոչ է անում Թայվանի հարցում չբռնել ոչ ԱՄՆ-ի, ոչ Չինաստանի կողմը։ Այդ տարածաշրջանի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի առաջարկած «անկախ կուրսը» թեժ բանավեճերի թեմա է դարձել: Որոշ մասնագետներ Պեկին կատարած այցից հետո Մակրոնի կատարած արտահայտությունները վտանգավոր են համարում, քանի որ դրանք կարող են խաթարել եվրոպական միասնությունը և Չինաստանի նկատմամբ անդրատլանտյան համերաշխությունը:
Բրյուսելի համար առաջնահերթություն է մնում Պեկինի հետ հարաբերություններում ռիսկերի նվազեցումը և նրա հետ հաղորդակցության ուղիները բաց պահելը, գրում է Euronews-ը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս շաբաթ պետք է մեկներ Չինաստան, սակայն նրա ուղևորությունը չեղարկվել է կորոնավիրուսով վարակվելու պատճառով։