Ապրիլի 11-ին` ժամը 19:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են Mazda 3 (վարորդ՝ Է. Դ., ծնված 1979 թ․) և VAZ-2104 (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել VAZ-2104 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: