«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու, այցերը պատշաճ ու օպերատիվ կազմակերպելու հանգամանքով:
«Բարձրաստիճան պատվիրակություններ» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստան ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները: Կստակեցվի փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի հետ կապված ծախսերի ֆինանսավորման ձևաչափը. ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` վարչապետի որոշմամբ:
Հարցը քննարկվել է ԱԺ նիստում, կարգավորումները ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: