Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, ֆիզիկական ներգործության՝ 2, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, գույքային վնաս պատճառելու, պետական սահմանն ապօրինի հատելու և թմրանյութի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: