Ադրբեջանական մեքենան իրենց վերահսկողության տակ եղած տարածքից մոտենում էր մեր դիրքերին, որ բանակցություններ լինեին. անդրադառնալով երեկ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած սադրանքին՝ մանրամասներ է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Սյունեցի պատգամավորը պարզաբանել է՝ հաշվի առնելով տարածքում երկու կողմի նախաձեռնած ինժեներական աշխատանքները՝ բանակցություններ անընդհատ են տեղի ունենում, երբեմն դրանք շատ կոշտ են լինում, որովհետև Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այդ աշխատանքները հայկական կողմը չկարողանա իրականացնել:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եկել, բան են պահանջել, դե, բնականաբար, պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքները կամ նման մի բան, մերոնք էլ պատասխան են տվել ըստ արժանվույն: Պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել:
Բանակը իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել: Իհարկե մարտական գործողությունները նաև ավարտվել են մեր զինվորների զոհվելով, բայց բանակը երեկ իր առջև դրված խնդիրը փայլուն կատարել է:
Մանրամասները՝ տեսանյութում: