Հղում անելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, որոնք հայտնվել են համացանցում, Reuters-ը գրում է, որ Սերբիայի կառավարությունը հնարավոր է համարում մահաբեր զենքի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին։
Ըստ այդ փաստաթղթերի՝ Սերբիան ընդունել և դրական է համարել Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու հարցում երկրում ռազմական հնարավորությունների և քաղաքական կամքի առկայությունը: Բելգրադը, սակայն, հրաժարվել է վերապատրաստել ուկրաինացի զինվորականներին:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ իր երկիրը զենք չի մատակարարում ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին։ Նա նաև կեղծ էր անվանել հակամարտող կողմերից մեկին Թուրքիայի տարածքով զենք մատակարարելու մասին տեղեկությունը։ Վուչիչը, միաժամանակ, նշել է, որ Սերբիայում կան բազմաթիվ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ։ «Երբ դուք զինամթերք եք արտադրում, դրանք անպայման կհայտնվեն հակամարտության գոտում կամ ճգնաժամային տարածաշրջանում»,- եզրափակել է նախագահը: