ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է լուծում գտնեն, կարգավորվեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը։
«Անշուշտ, այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է, մենք այս մասին առաջին անգամ չէ, որ ասում ենք, վերջնական կարգավորումը տարածաշրջանում, երկարատև խաղաղության ու կայունության հաստատումը առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման մենք իրատեսական չենք համարում»,- ասաց Միրզոյանը: