Սիրիայի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ֆեյսալ Միկդադը չորեքշաբթի ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն։
Ըստ հաղորդագրության՝ Ջիդայում Սիրիայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի՝ «նվիրված սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը հասնելու ջանքերին՝ միաժամանակ ապահովելով Սիրիայի միասնությունը, անվտանգությունը և կայունությունը»:
Միկդադի այցը նման բարձր մակարդակի սիրիացի քաղաքական գործչի առաջին այցն է Սաուդյան Արաբիա 2011 թվականի սիրիական ներքաղաքական հակամարտության սկզբից ի վեր։ Գործակալության տվյալներով՝ այն անցկացվում է Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հրավերով։
Երեքշաբթի էլ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը հայտարարեց հաջորդ ուրբաթ Ջիդայում անցկացվելիք հատուկ նիստի մասին, որի ժամանակ կքննարկվի Արաբական պետությունների լիգային Սիրիայի լիիրավ անդամակցության վերականգնման հարցը: