ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը Twitter-ում հայտնել է. «Ես ստացել եմ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան և, ցավոք, ստիպված եմ հետաձգել իմ այցը Չինաստան»:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել էր, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարի այցը Չինաստան նախատեսված էր ապրիլի 13-15-ը։