Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։