ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները սադրանքի նպատակով անցնում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողքով և կրակ բացում նրանց ուղղությամբ՝ սպանելով 4 և ծանր վիրավորելով 6 զինծառայողի:
Ադրբեջանի իրականացրած սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Բաքվի այս քաղաքականությունը նոր չէ, այն 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները»։