Պետք է բանակցություններ տեղի ունենային մեր և ադրբեջանցիների միջև, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվեր. լրագրողների հետ զրույցում երեկ սահմանին տեղի ունեցած միջադեպից մանրամասներ է հայտնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը: Պատգամավորն ընդգծել է՝ բանակցելու նպատակով տեղում է եղել նաև հատուկ բանակային կորպուսի հրամանատարը, սակայն Ադրբեջանը սադրանք է հրահրել: Լրագրողները հետաքրքրվել են՝ ինչու հայ զինծառայողները չեն կրակել, երբ ադրբեջանական մեքենան մոտեցել է մեր դիրքերին:
Նարեկ Ղահրամանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Երբ մոտեցել է պիկապը, այնպես չէ, որ կրակելով է մոտեցել: Կարող է՝ մտածել են, որ հենց այդ բանակցողներն են եկել, կարող է՝ մտածել են, որ ինչ-որ այլ առիթով են եկել: Եթե տեսել եք տեսանյութը, այնտեղ մոտ 20 մետր է դիրքերի հեռավորությունը, և եթե կրակելու լինեն, 20 մետրից միշտ էլ կարելի է կրակել: