Անահիտ Մանասյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 69 կողմ, դեմ 0։
Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
2016 թվականից Մանասյանը ՍԴ-ում աշխատել է որպես խորհրդական:
2017-2019 թթ. գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր է եղել Արդարադատության ակադեմիայում:
2015 թվականից մինչ օրս ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է:
ԱԺ ամբիոնից Անահիտ Մանասյանը երդվեց․
«Ստանձնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ․ հավատարիմ լինելով ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»։