Ապրիլի 11-ին վիրավորում ստացած 6 զինծառայողներից 3-ի վիճակը գնահատվում է բավարար, մեկինը միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր և մեկինը՝ ծանր: Բոլոր զինծառայողներն այս պահի դրությամբ արդեն իսկ տեղափոխվել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիճակները կայուն են, բժիշկների հսկողության տակ են, այս պահին որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորում ստացած զինծառայողները ժամանակին տարհանվել են, նրանցից երկուսը մինչև կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելը, վիրահատվել են Գորիսի բժշկական կենտրոնում, տեղափոխվելուց հետո ևս մեկ զինծառայող վիրահատվել է կենտրոնական զինվորական հոսպիտալում: Այս պահին բոլորը գիտակից են, կոնտակտի մեջ են մտնում, կայուն վիճակում են գտնվում: Ներկայումս վերակենդանացման բաժանմունքում են գտնվում վիրավոր զինծառայողներից երկուսը, որոնք շուտով կտեղափոխվեն բաժանմունքներ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, կայուն վիճակում է գտնվում: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը: