Առաջին հայացքից սովորական թվացող այս քարերը, պարզվում է, այնքան էլ սովորական չեն, ավելին՝ մարդու օրգանիզմից են՝ երիկամային և լեղապարկի քարեր են:
Տվյալ դեպքում սրանք կոնկրետ լեղապարկում գոյացող քարեր են, որոնք լինում են երկու տեսակ՝ իրենց բնույթով կառուցվածքով. խոլեստերինային և պիգմենտային:
Առաջին անգամ Հայաստանում՝ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում, իր տեսակի մեջ եզակի հետազոտություն է իրականացվում: Հետազոտող մասնագետի անուն ազգանունը, դեմքը, անվտանգությունից ելնելով, չենք հրապարակում:
Դրանով որոշվում է՝ ինչ ծագում ունի քարը, ինչ հիվանդության ախտանիշով է, ինչի հետևանքով է գոյացել:
Փորձագիտական կենտրոնի հետազոտության պատասխանն էլ հետագայում բժշկի համար ուղեցույց է ծառայում՝ հասկանալու՝ ինչի հետևանքով է հիվանդությունը, և ինչ բուժում, սննդակարգ է պետք նշանակել:
Նյութագիտական բաժնի պատասխանատուն նշում է. մինչև այժմ նման հետազոտություններ մեր երկրում չեն կատարվել, արտասահման են ուղարկել, այժմ Կառավարության աջակցությամբ վերազինվել են վերջին սերնդի սարքավորումներով, ինչը բարձրացնում է հիվանդության ծագման բացահայտումը:
Կոնկրետ այս դեպքում քարը խոլեստերինային ծագում ունի և առաջացել է նյութափոխանակության հետևանքով:
Հարևան սենյակում արդեն մեկ այլ սարքավորման միջոցով պետք է պարզել քարի բաղադրությունը:
Քարը տվյալ դեպքում պարունակում է կալցիում՝ 96,6 տոկոս, և ֆոսֆորային միացություններ: Սա ամենակարծր քարն է: Քանի որ տվյալ դեպքում քարի տեսակը պարզեցինք, բժիշկը կարող է նշանակել կալցիումը սահմանափակող սննդակարգ՝ հետագա զարգացումը կանխելու համար:
Փորձագիտական կենտրոնում նաև բնական, արհեստական քարերի հետազոտություններ են իրականացվում: Խոշորացույցի տակ ադամանդի հետազոտություն է, ուսումնասիրվում է քարի ներքին կառուցվածքը:
Կառավարության որոշմամբ՝ թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների, ինչպես նաև պետական գանձարան մուտքագրվող և ելքագրվող թանկարժեք մետաղների, քարերի փորձաքննությունը, շուկայական գնահատումը ևս փորձագիտական կենտրոնն է իրականացնելու: