«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ նիստում ներկայացրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
2016 թվականից Մանասյանը ՍԴ-ում աշխատել է որպես խորհրդական:
2017-2019 թթ. գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր է եղել Արդարադատության ակադեմիայում: 2015 թվականից մինչ օրս ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է:
Հովհաննիսյանը նշեց, որ Մանասյանի կենսագրությունը բավականին ծավալուն է:
«Վստահ եմ, որ տիկին Մանասյանը կարող է և պետք է իր հարուստ աշխատանքային փորձն ու բարձր որակավորումը ծառայեցնի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց նա: