Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով օրեր առաջ վրացի 4 դատավորների դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները, իր լիակատար աջակցությունն է հայտնել դատավորներին: Նա զգուշացրել է, որ երկրի դատական համակարգի աշխատանքին ցանկացած միջամտություն անընդունելի է։
«ԱՄՆ պետքարտուղարության որոշումը հիմնավորող որևէ ապացույց չենք տեսել»,- նշել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ մտավախություն էր հայտնել, որ չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են խանգարել երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալուն և ազդել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա: