«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում ընթանում են շինարարական աշխատանքները։
23 կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվում են արհեստական կառուցվածքներ և այլն։
Կապալառուն է «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն (Չինաստան), տեխնիկական հսկողությունը կատարում է «ԱյԱրԴի Ինջինիրինգ» ընկերությունը (Իտալիա):
Ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումն իրականացնում են Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ կառավարությունը։