Երևանի ավագանին այսօր քաղաքապետի ընտրության հարցով արտահերթ նիստ էր հրավիրել, որը չի կայացել քվորում չլինելու պատճառով:
Նիստին ներկա են եղել միայն քաղաքապետի պարտականությունները կատարող, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ու ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը։ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո այսօրվա նիստում ավագանու խմբակցությունները պետք է առաջադրեին իրենց թեկնածուներին, որոնք, ըստ օրենքի, պետք է լինեին ավագանու անդամ: Մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք ապրիլի 11-ի արտահերթ նիստին չեն ներկայանա՝ հաշվի առնելով, որ ՏԻՄ ընտրությանը մի քանի ամիս է մնացել: