Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհն այսօր մի քանի ժամ փակ է եղել. Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել, պահանջել իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություն:
Հարազատները նշել են, որ գերեվարված տղաների մասին Հայաստանը կարծես մոռացած լինի:
Զինծառայողները գերեվարվել էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, և մի մասին Ադրբեջանը մինչև հիմա չի վերադարձրել: