Ատելության խոսքը, բռնության քարոզը ծայրահեղ մեծ և լայն տարածում են ստացել մեր հասարակությունում: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը:
«Սրանք բացասական երևույթներ են, որոնց դեմ համատեղ ուժերով անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել: Այս տեսանկյունից կարևորում եմ խոսքի ազատության իրավունքին վերաբերող պաշտպանության ամբողջ գործիքակազմը՝ արձանագրելով, որ խոսքի ազատության իրավունքը կարևորագույն հիմնական իրավունքներից է, առանց որի անհնար է պատկերացնել որևէ ժողովրդավարական հասարակություն:
Միևնույն ժամանակ, անհնար է պատկերացնել առանց խոսքի ազատության իրավունքի սահմանները հարգելու որևէ ժողովրդավարական հասարակություն: Հետևաբար, շատ կարևոր է, որ բոլորս կարողանանք ձևավորել այնպիսի միջավայր, որում հարգվում է ինչպես խոսքի ազատության իրավունքը, այնպես էլ հստակորեն հարգվում են խոսքի ազատության իրավունքի սահմանները»,- ասաց Մանասյանը: