ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը չեղարկելու մասին օրենքը՝ հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
Առողջապահության ոլորտում արտակարգ դրություն էր մտցվել 2020 թվականի մարտին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Այն թույլ էր տալիս ԱՄՆ վարչակազմին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել, այդ թվում՝ առանց Կոնգրեսի համաձայնության։