Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայում իրանական և սիրիական օբյեկտներին՝ ի պատասխան Արաբական Հանրապետության տարածքից վերջին գնդակոծությունների՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը:
«Սիրիայի նախագահը լավ գիտի, որ սա միայն սկիզբն է: Եթե շարունակեն հրթիռակոծել Իսրայելը, Բաշար ալ-Ասադի ռեժիմը շատ լուրջ գին կվճարի դրա համար»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։
Նա նաև տեղեկացրել է, որ Յոավ Գալանտը, որն ավելի վաղ հեռացվել էր Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից, կշարունակի պաշտոնավարել: «Մենք լուրջ տարաձայնություններ ունեինք, բայց ես որոշեցի դա մի կողմ դնել»,- ասել է վարչապետը։