Հունաստանն ու Հնդկաստանը ապրիլի 18-28-ը Միջերկրական ծովի երկնքում լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ կանցկացնեն՝ հայտնում է Greek City Times-ը։
Վարժանքներին Հնդկաստանի կողմից կմասնակցեն Սու-30 ինքնաթիռներ, F-16-եր, իսկ Հունաստանի կողմից՝ Rafale կործանիչներ։
Ինքնաթիռները պայմանական աջակցություն կցուցաբերեն ցամաքային և ծովային ուժերին: Վերջիններս նույնպես կներգրավվեն զորավարժություններին։