Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը փակ կմնա դեպի Եվրոպա թռիչքների համար մինչև 2029 թվականը: Նման կարծիք են հայտնել Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունից (Eurocontrol):
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը և Կանադան փակել են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Մեծ Բրիտանիան արգելել է «Աերոֆլոտ»-ի և ռուսական մասնավոր ինքնաթիռների թռիչքները:
Ի պատասխան՝ Ռուսաստանը հայելային կերպով արգելել է 36 երկրի ինքնաթիռների թռիչքները երկրի օդային տարածքում՝ առանց Ռոսավիացիայի կամ ԱԳՆ հատուկ թույլտվության։